«ՊԲ մարտական գործողությունների արդյունքում սահմանից դուրս են շպրտվել մի քանի դիվերսիոն ստորաբաժանումներ, հակառակորդն ունի տեխնիկական մեծ կորուստ, զոհերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը: Շփման գծում ստեղծված այս իրավիճակը խուճապի մեջ է գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը: Սահմանակից ադրբեջանական գյուղերում իրականացվում է զանգվածային տարհանում», - լրագրողներին հետ հանդիպման ընթացքում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա նաև նշեց, որ մեր կողմից ևս կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում: Ահաբեկչական Ադրբեջանը թիրախավորել է դպրոց, որը միջազգային նորմերի, Ժնեվյան կոնցվենցիայի կոպիտ խախտում է` նույնիսկ պատերազմական իրավիճակներում: Զոհվել է մեկ երեխա:
Թշնամին օգտագործել է ծանր հրետանի, Սմերչ տեսակի զինտեխնիկա, հակատանկային զինամթերք, և նույնիսկ ռազմական օդուժ: