Ռազմական 

Ադրբեջանում հերթական անգամ զինվորի մահվան պատճառ է դարձել «Սրտային անբավարարությունը»

Ադրբեջանի ԶՈւ-ն եւս մեկ զինվոր է կորցրել:


APA գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Նախիջեւանի զորամասում: Զինվոր Սեյրան Հանիֆաեւի մահվան պատճառը, նախնական տվյալներով, «սուր սրտային անբավարարությունն» է եղել: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:


Սա «սրտային անբավարարության» հետեւանքով ադրբեջանական զինվորների մահվան առաջին դեպքը չէ:


Դրա վառ օրինակը 2013թ. ժամկետային զինծառայության ժամանակ 19-ամյա Օրհան Ալիեւի մահն է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախնական վարկածով՝ զինվորի մահվան պատճառը «սրտային անբավարարությունն» է եղել: Օրհանի հայրը՝ Շիրազի Ալիեւը, պնդում է, որ իր որդին բանակ զորակոչվելուց առաջ ոչ մի հիվանդությամբ չի տառապել: Զինվորի հոր կարծիքով, նրա որդու մահվան պատճառը սպանությունն է: «Օրհանը սպանվել է կեսգիշերին՝12:30-ին: Մահվանից 3 րոպե առաջ նա հեռախոսով խոսել է իր եղբոր հետ եւ հաղորդել իր եւ ծառայակիցների միջեւ ծագած վեճի մասին», - հայտարարել էր զինվորի հայրը:


Նմանատիպ դեպքերը շատ են:


Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ներկայացված պաշտոնական վարկածով՝ հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը նույնպես «սրտային անբավարարությունն» է: Ակնհայտ է, որ նախորդ դեպքերի նման, ախտորոշումը կեղծված է:

Նույն շարքից