Ռազմական Ֆեյսբուք 

Քաշաթաղի շրջանից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու համար

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:

Այս մասին տեղեկացրեց Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: «Շրջվարչակազմում ապրիլի 2-ին ստեղծվել է քաղպաշտպանության օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Լսելով սահմանում իրավիճակի աննախադեպ իրադարձությունների մասին՝ շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են եկել շրջկենտրոն և դիմել զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում ՔՊ շտաբն ու զինկոմիսարիատն աշխատել են արտահերթ ռեժիմով: Գիշերվա ընթացքում հանրապետության տարբեր պաշտպանական շրջաններ են մեկնել կամավորներ: Այս պահին էլ զինկոմիսարիատի մոտ շատ են սահման մեկնել ցանկացողները»,- հայտնում է Ըռքոյանը:

Նույն շարքից