ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, կողմերը մտահոգություն են հայտնել արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ, ինչպես նաեւ քննարկել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցեր: