Razm.info կայքի փոխանցմամբ՝ ապրիլի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 3-ին և լույս 4-ի գեշերը հայկական ստորաբաժանումների հետ մարտերում սպանվել է 3 ադրբեջանական զինծառայող, չնայած որ ակնհայտ փաստերը անհամեմատ ավելի մեծ կորուստների մասին են խոսում։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ևս 12 սպանվածների մասին։ Ընդհանուր առմամբ հակառակորդ կողմի պաշտպանական գերատեսչությունը ապրիլի 2-4 ընկած ժամանակահատվածում հաստատել է 15 զինծառայողի կորստի մասին, թեև, կրկնում ենք, թշնամու կորուստները բազմապատիկ ավելի շատ են: