Ռազմական 

Հալեպի հայաբնակ թաղամասում վերջին պայթյունի զոհերի թիվն աճել է

Հալեպի Նոր գյուղ հայաբնակ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեկ տեղի է ունեցել օգոստոսի 9-ին զոհված հայերի հուղարկավորության արարողությունը։

 

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը հաղորդել է, որ օգոստոսի 9-ի երեկոյան արձակված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է ևս մեկով։

 

Մելքոն Պալյանից և Հարություն Սարգիսյանից բացի զոհվել է նաև պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Ժիրայր Պալյանը, ով Մելքոն Պալյանի եղբայրն է։

 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան՝ Նոր գյուղում։ Հալեպի լրատվական գրասենյակը  տեղեկացրել էր, որ պայթել է զինյալ խմբավորումների կողմից գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ։

Նույն շարքից