Ռազմական 

Ռուսաստանը Բելառուսում ավիաբազա կստեղծի

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Բրեստում ավիաբազա կստեղծեն: Այդ մասին հաղորդում է ՌԴ օդուժի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարյովը:


«Բազան կստեղծվի Բարանովիչում, ամեն բան պատրաստ է: Միակ բանը, որին սպասում ենք, միջկառավարական համաձայնագրի ստորագրումն է: Դրանից հետո մենք ողջ ծավալով գործի կանցնենք», - Բոնդարյովի խոսքերը մեջբերում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Նա հստակեցրել է, որ խոսքը Սու-27 կործանիչների տեղակայման մասին է:

 

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 2015թ. Բելառուսում ռուսական ավիացիոն գունդ եւ ավիաբազա կստեղծվի:

Նույն շարքից