Ռազմական 

Ֆրանսիան զենք կմատակարարի Իրաքի քրդերին

Ֆրանսիան դիտարկում է ջիհադիստների դեմ հակամարտող Իրաքի քրդերին զենք մատակարարելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Քրդերը պետք է  «այս կամ այն ճանապարհով հուսալի աղբյուրներից զենք ստանան, ինչը թույլ կտա նրանց պաշտպանվել եւ անցնել հակագրոհի», - France 2 հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է նախարարը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:


Ֆաբիուսի խոսքով՝ մոտ օրերս Ֆրանսիան Եվրամիության իր գործընկերների հետ մտադիր է քննարկել իրաքյան քրդերին զենք մատակարարելու հարցը: Միաժամանակ, ֆրանսիացի նախարարը կրկին չի բացառել Իրաքի հյուսիսային մասում «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալների հետ պայքարում իր երկրի ռազմական միջամտության հնարավորությունը:                                                      

Նույն շարքից