Միջազգային Ռազմական 

ԻՊ-ի ահաբեկիչները քիմիական զենք են կիրառել Սիրիայում

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինները Դեյր Զորում թունավոր գազ պարունակող արկով կրակել են սիրիական կառավարական ուժերի ավիաբազայի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Թե ինչ կորուստներ են գրանցվել ավիաբազայում, չի հայտնվում: Իսկ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ հարձակման արդյունքում որոշ զինվորականներ խնդիրներ ունեն շնչառական օրգանների հետ:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ահաբեկիչները քիմիական զենք են կիրառում, քանի որ ամերիկյան կողմի տեղեկություններով անցած տարի օգոստոսին ևս նման դեպք գրանցվել է:

Նույն շարքից