Ռազմական 

Կովկասում կարող է խոշոր հակամարտություն բռնկվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը կարող է հանգեցնել Կովկասում խոշոր հակամարտության, ինչպես հայտնումմ է ria.ru-ն, նման կարծիք հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Կովկասում խոշոր հակամարտության վտանգ կա, հետևաբար առաջնորդները, և առաջին հերթին հենց Ադրբեջանի նախագահը, պետք է հասկանան դա»,-ասել է Բրդյուժան:

«Այսօր մենք՝ բոլորս, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հակամարտությունը չվերսկսվի, մարտական գործողությունները դադարեն»,-հավելել է նա:

Նույն շարքից