Ռազմական 

Տավուշի հարավը պաշտպանող զորամասի 14-ամյակի առթիվ պատերազմի վետերանների միության նախագահն ուղերձ է հղել

analitik.am

Տավուշի մարզի հարավային սահմանները պաշտպանող զորամասի կազմավորման օրն է այսօր, ինչի առթիվ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրի Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել գնդի անձնակազմին:

 

 

Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության բոլոր կամավորականների անունից ջերմորեն շնորհավորում եմ Տավուշի մարզի հարավային սահմանները պաշտպանող զորամասի ողջ անձնակազմին` զորամասի տարեկան տոն օրվա և կազմավորման 14-րդ տարեդարձի առթիվ:

Սիրելի զինվորներ և սպաներ, վերջին օրերին, երբ հակառակորդը դիմեց մեր ընկերների արյունով նվաճված մայիսյան հաղթական զինադադարից ի վեր նախադեպը չունեցող զինված ոտնձգությունների, ձեր պաշտպանած անտառապատ լեռներում մենք դարձանք զենքի ընկերներ ու միասին դիմադարձեցինք հայ ժողովրդի չարակամների նենգ մտադրություններին:

Մենք ամուր կանգնած ենք ձեր թիկունքին, Տավուշում մեր միության շտաբն այսօր էլ շուրջօրյա հերթապահություն է իրականացնում, ու եթե հակառակորդը չյուրացնի անցած օրերի դասերը, չհասկանա հայոց հողը պաշտպանած սերունդների` հայ կամավորականի ու հայ զինվորի միասնականությունը, Ղարաբաղյան պատերազմի վետերանները վերստին խրամատներում ձեր կողքին կլինեն: Բոլորիդ մաղթում եմ խաղաղ ծառայություն, յուրաքանչյուր ոտնձգության իսկույն արժանի հակահարված տալու հաստատակամություն, առողջություն ու երջանկություն: Բարին ընդ ձեզ»:

Նույն շարքից