Ռազմական 

Սեյրան Օհանյանը տեսակցել է զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 5-ին այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրո նում պահելով նրանց ապաքինման ընթացքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին և մաղթել շուտափույթ ապաքինում:

Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը և իր, և հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է:

unnamed-27-540x360 unnamed-35-540x360 unnamed-53-540x360 (1) unnamed-53-540x360

Նույն շարքից