Ռազմական 

Որևէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում. ԼՂՀ ՊԲ

Այս պահի դրությամբ որեւէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում:

Այդ մասին Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ասել է ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:

Գնդապետի խոսքով, ժամը 12-ի դրությամբ, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կրակոցներ չեն լինելու, մի քանի ուղղություններով կրակոցները շարունակվել են, բայց ոչ այդ ինտենսիվությամբ: Հակառակորդը կրակել է Մարտունիի, Մարտակերտի, Թալիշի ուղղությամբ:

Նույն շարքից