Ռազմական 

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն այսօր ամենամյա զորավարժություններ են սկսել

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն այսօր ամենամյա զորավարժություններ են սկսել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով yonhapnews կորեական լրատվականին:

 

Զորավարժությունները կտևեն 2 շաբաթ: Դրանց նպատակն է մշակել Հյուսիսային Կորեային համատեղ արձագանքելու միջոցներ: Զորավարժությանը մոտ 50.000 կորեացի և 30.000 ամերիկացի զինծառայող է մասնակցում, որոնցից 3.000-ը եկել են ԱՄՆ-ից, իսկ մնացածը՝ այլ արտասահմանյան ռազմաբազաներից:

 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժանքները գնահատում են որպես միջուկային պատերազմի նախապատրաստություն: Ի պատասխան՝ Փհենյանը սպառնացել է «անգութ նախազգուշական հարված» հասցնել:

Նույն շարքից