Ռազմական Մամուլի տեսություն 

Ընդամենը չորս օրվա ընթացում Ադրբեջանը կորցրեց մոտ 300 զինվոր և շուրջ 1 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա. «ՉԻ»

Ամփոփելով վերջին օրերին ղարաբաղա-ադրեջանական շփման գծում ընթացող ռազմանական գործողությունների արդյունքները, «Չորրորդ իշխանությունը»-ը գրել է. «Ադրբեջանը տարիներ շարունակ  պարծենում էր, թե իր երկրի ռազմական  բյուջեն  Հայաստանի ամբողջ  բյուջեից մեծ է, և ինչ-որ  պահի որոշեց  ցուցադրել դա:

Արդյունքում՝ ընդամենը  չորս օրվա ընթացքում  կորցրեց մոտ  300 զինվոր և համարյա մեկ միլիարդ  դոլարի  ռազմական տեխնիկա (այսինքն՝ երկու անգամ  ավելի շատ, քան Հայաստանի ռազմական բյուջեն է): Եվ այդ  ամենի արդյունքում  նրանք կարողացան  ընդամենը 200-300 մետր  առաջ գալ, այն էլ՝ կարողացան այդ դիրքերը պահպանել  ընդամենը երեք օր:

Այնպես որ՝ եթե քառօրյա  պատերազմն այսքանով  էլ ավարտվի, հետագա բանակցություններում ադրբեջանական կողմի  հռետորաբանությունը  կտրուկ  կմեղմվի: Իսկ դա արդեն շատ լուրջ դրական արդյունք է»:

Նույն շարքից