Ռազմական 

Գերմանիան ռազմական տեխնիկա կմատակարարի Իրաք հաջորդ շաբաթվանից

Գերմանիայից Հյուսիսային Իրաք ռազմական տեխնիկայի մատակարարումը կսկսվի հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Ֆլոսդորֆը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ընդ որում նա նշել է, որ «մատակարարվող տեխնիկան զենք չի ներառում»: 

Խոսքը Իրաքում քրդական զինված ուժերին բեռնատարների, զրահապատ բաճկոնների, սաղավարտների և գիշերային տեսողության սարքերի մատակարարման մասին է, նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: 

Բացի այդ, նրա տվյալներով՝ ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները Իրաքի Էրբիլ քաղաք կհասցնեն 75 տոննա մթերք և 15 տոննա բժշկական և այլ մարդասիրական բեռ: 

Գերմանիայից առաջին 36 հազար տոննա մարդասիրական օգնությունը ժամանել էր հյուսիսային Իրաք անցած հանգստյան օրերին:

Նույն շարքից