ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը չպետք է խստացնի ր դիրքորոշումը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց․
«Արցախյան ազատամարտի սկզբից տարբեր տեսակի զենքեր կային, և մեզ թվում էր, թե երբ այդ տեսակները կիրառեն ամբողջությամբ, վատ կլինի, կոչնչացվենք: Հիմա ցանկանում եմ ասել, որ սովորել ենք այդ զինատեսակներին, և մեր զինվորները պատրաստ են յուրաքանչյուր զինատեսակի դեմ պայքարելու և արժանի հակահարված տալու, մանավանդ, որ մենք հիմա ունենք ճշգրիտ և հեռահար զինատեսակներ, որոնք մենք օգտագործելու ենք անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նաև հորդորեց չխորանալ մեր ռազմական բոլոր պլանների մեջ և թույլ տալ, որ ԼՂՀ ՊԲ-ն այդ բոլորը իրականացնի: