Ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտերում զոհվել է 32 հայ զինծառայող, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած է:
Այդ մասին է հայտարարել Ստեփանակերում ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 6-ի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է: