Ռազմական 

Շփման գծի հյուսիսային հատվածում տապալվել են ադրբեջանական ուժերի ներթափանցման փորձերը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և գրավել հայկական կողմի երկու դիրքեր:

Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը նշել է, որ ադրբեջանցիների երկու փորձերն էլ հաջողությամբ չեն պսակվել, հակառակորդը հետ է շպրտվել:

«Կրակի դադարեցումից հետո ադրբեջանական սադրանքներին ի պատասխան ՊԲ-ն կրակ չի բացել: Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից հետո մեր կողմից որևէ կրակոց չի արձակվել, դրանից հետո կորուստների մասին ևս տեղեկություն չկան»,- նշել է Առստամյանը:

Նույն շարքից