Ռազմական 

Սիրիայի բանակը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ավելի քան 140 գրոհայինի է ոչնչացրել

analitik.am

Սիրիայի բանակը հինգշաբթի Ռաքքայի հյուսիսային շրջանում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ավելի քան 140 գրոհայինի է ոչնչացրել։

 

Զինծառայողները մեկը մյուսի ետևից հետ են մղում մոջահեդների հարձակումները, որոնք շրջապատել են Եփրատի ափին գտնվող Տաբկա քաղաքի հարևանությամբ տեղակայված ռազմական օդանավակայանը, գրում է Взгляд-ը:

 

Սպանված վարձկան-աահաբեկիչների թիվը, ովքեր գրոհում են հյուսիսային շրջանում կառավարական ուժերի այդ վերջին հենակետը, ավելանում է և շաբաթվա սկզբից գերազանցել է 600-ը:

 

Կորուստները չեն կանգնեցնում խմբավորման հրամանատարներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել ռազմական բազայում գտնվող ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի պահեստները:

 

Սիրիացի օդաչուներն ավիահարվածներ են հասցնում հակառակորդի դիրքերին: Երեկոյան գրոհայինները նախընտրել են հետ քաշվել Տաբկա քաղաքի խորքերը և թաքնվել բնակելի թաղամասերում:

 

Էլ-Հասիկա հարևան շրջանում մոջահեդները կարողացել են գրավել Ջուզաա բնակավայրը՝ Իրաքի հետ սահմանին «Յարուբիա» անցակետի մոտ: Այդ շրջանում նրանց դեմ կատաղի մարտեր են մղում քրդական ինքնապաշտպանության ուժերը։

 

Նույն շարքից