Առողջապահություն 

Մարտակերտցի ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը

Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից ապրիլի 5-ին Աշտարակի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք տեղափոխված Քնարիկ Հարությունյանը 3-րդ արու զավակը պարգևեց ամուսնուն, որը զինվորական է և գտնվում է դիրքերում:

29-ամյա մոր և երեխայի առողջական վիճակը բավարար է:  Երեխան ծնվել է 3100գ քաշով, հասակը`  51սմ:

Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ծննդկանը և փոքրիկը դուրս կգրվեն վաղը:

Նույն շարքից