Ռազմական 

Դանիան զենք կուղարկի իրաքյան քրդերին

analitik.am

Դանիան զենք է ուղարկելու իրաքյան քրդերին՝ որպես օգնություն «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ պայքարի: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի՝ օգոստոսի 21-ին, արտաքին քաղաքականության խորհրդարանական նիստի ժամանակ՝ հաղորդում է ITAR-Tass-ը:

Ըստ արտգործնախարար Մարտին Լիդերգորի՝ թեթև զինատեսակներով, պաշարներով ու ռազմական նյութերով տրանսպորտային ինքնաթիռ կուղարկվի իրաքյան կառավարության և քրդական ուժերի համար, ինչպես նաև հումանիտար օգնություն կհատկացվի տեղահանված անձանց: Ինքնաթիռը ուղակցելու են թագավորության 55 զինծառայողներ:

Առաջնորդն ընդգծել է, որ դանիական ռազմական ակցիան սահմանափակ է լինելու:

Նախատեսվում է, որ դանիական խորհրդարանը այս որոշմանը հավանություն կտա օգոստոսի 27-ին:

«Հենց որ խորհրդարանը կանաչ լույս ցույց տա, ինքնաթիռը կարող է թռչել»,- նշել է երկրի պաշտպանության նախարար Նիկոլայ Վամմենը:

Նույն շարքից