ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները ցեմենտի գործարանի վրա հարձակման ընթացքում Դամասկոսի մոտ գտնվող Դումեյր քաղաքում պատանդ են վերցրել 340 աշխատողի: Այդ մասին հինգշաբթի հայտնել է կառավարական Al Ekhbariya հեռուստակայանը:
Հեռուստակայանի վկայությամբ` ահաբեկիչները պատանդներին տարել են Թել Դաքվա լեռնային շրջանի իրենց բազան: