Ռազմական 

Նախկինում անհայտ կորած հայտարարվածներից մեկը հայտնաբերվել է ողջ. ԼՂՀ ՊԲ

Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում  ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը տեղեկացրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմականգործողությունների ընթացքում հայկական կողմից 21 զինծառայող անհետ կորած է համարվում։

Նախկինում հայտարարվել էր 26 անհայտ կորածի մասին, որոնցից մեկը ողջ է հայտնաբերվել: Հայտնաբերվել են 4-ի դիերը:

Ներկայացրած տվյալների համաձայն, ապրիլի 1-7-ը ԼՂՀ Պաշտպանության բանակը տվել է  է  36 զոհ. սպաների և ենթասպաների՝ 9, սերժանտներ, շարքայիններ, պայմանագրերի զինծառայողներ՝ 27: Վիրավորների թիվը կազմում է 122, որից սպաներ և ենթասպաներ են 24-ը,  սերժանտներ, շարքայիններ, պայմանագրային զինծառայողներ՝ 98:

Նույն շարքից