Ռազմական 

Լեհաստանում ՆԱՏՕ-ի մշտական ռազմաբազաներ չեն լինի

analitik.am

Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մշտական բազաներ չեն տեղակայվի երկրի տարածքում, հայտնում է Ria Novosti-ն: Նրա խոսքով՝ առայժմ խոսքը միայն Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Լեհաստանում հյուսիսատլանտյան դաշինքի անդամների զորքերի համատեղ զորավարժությունների փուլի սկսվելու մասին է:

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրի տարածքում ՆԱՏՕ-ի բազաների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայման անհրաժեշտության մասին, հիշեցնում է Ria Novosti-ն:

Նույն շարքից