Ռազմական 

Իսրայելի ավիահարվածներից ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխներ էին զոհվել

analitik.am

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետեւանքով զոհվել է երկու պաղեստինցի: Այս մասին հայտնում են արեւմտյան լրատվական գործակալությունները` վկայակոչելով պաղեստինյան իշխանություններին:

Իսրայելի պաշտպանական գերատեսչության տվյալով` Իսրայելի օդուժը այսօր առավոտյան 20 հարված է հաասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները երկու հրթիռ են արձակել Իսրայելի տարածքից, փոխանցում է «Ազատություն» ռադիոն:

Գազայում ռազմական գործողությունները վերսկսվել էին օգոստոսի 20-ին՝ տասնօրյա հրադադարից եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բանակցությունների ընդհատումից  հետո: 

Օգոստոսի 21-ին Իսրայելի ավիահարվածներից ՀԱՄԱՍ-ի երեք պարագլուխներ էին զոհվել:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մերժել էր հրադադարի մասին Կահիրեի առաջարկը, ըստ որի Իսրայելը աստիճանաբար պետք է մեղմացներ Գազայի հատվածի շրջափակումը՝ առանց որոշակի պարտավորություններ ստանձնելու: ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Իսմայիլ Հանիան հայտարարել էր, որ խմբավորումը հրադադարի կհամաձայնի միայն Գազայի հատվածի շրջափակումը ամբողջությամբ վերացնելու պարագայում:

Նույն շարքից