Ռազմական 

Հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքի վրա. Համայնքապետ

analitik.am

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը կրակում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վրա:Առավոտյան ինֆորմացիա հայտնվեց այն մասին, որ հակառակորդը կրակ է բացել Թթուջուրի վրա:

Analitik.am-ի թղթակիցը ինֆորմացիան ճշտելու համար կապ հաստատեց համայնքապետ Վիգեն Սահակյանի հետ, ով հաստատեց լուրերը՝ հավելելով, որ տուժողներ չկան, չկա նաև նյութականվնաս:

Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղում խուճապ չկա, մարդիկ զբաղված են իրեն գործերով:

Մեր այն հարցին, թե սա առաջին միջադե՞պն էր ադրբեջանական կողմի վերջին լարվածությունից հետո, Սահակայնն ասաց՝ ոչ, բայց այս անգամ կրակոցներն ավելի ինտենսիվ են եղել:

Նույն շարքից