Ռազմական 

Սիրիայում զոհերի թիվը 191.000 է

analitik.am

Սիրիայի ճգնաժամին զոհ գնացած մարդկանց թիվը գերազանցել է 191.000-ը, հայտնում է BBC-ն: Նման տվյալ է հրապարակել ՄԱԿ-ը՝ այս տարվա ապրիլի դրությամբ գրանցված տվյալները նկատի ունենալով:

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նավի Փիլեյն ասել է, որ այս թիվն իրականից ցածր է: Իսկ իրավիճակը նա անվանել է «միջազգային կաթվածային վիճակ»:

 

Այս թիվը գրեթե կրկնակի գերազանցում է նույն ՄԱԿ-ի մեկ տարի առաջ հրապարակած թիվը:

 

Արդեն երեք տարի է՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է:

Նույն շարքից