Ռազմական 

Մեկ օրում Գազայից Իսրայելի ուղղությամբ 130 հրթիռ է արձակվել

analitik.am

Համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամլո հաղորդագրության՝ օգոստոսի 25-ին ահաբեկիչները իսրայելական բնակավայրերի ուղղությամբ մոտ 130 հրթռ են արձակել: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ:

Անցած օրվա ընթացքում ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում Գազայում ռմբակոծել են 70 թիրախ: Պաղեստինյան աղբյուրները հաղորդում են 12 զոհի մասին:

Երկուշաբթի երեկոյան պաղեստինյան Maan տեղեկատվական գործակալությունը հաղորդում էր, որ առաջիկա ժամերին կարող է հայտարարվել Իսրայելի և Գազայում պաղեստինյան խմբավորումների միջև կրակի դադարեցման մասին: Համաձայն եգիպտական աղբյուրների՝ խոսքը մեկամսյա հրադադարի մասին է:

Նույն շարքից