Ռազմական 

Սիրիական զորքերն ազատագրել են երկրի զգալի մասը

analitik.am

Սիրիայի կառավարության վերահսկողության տակ է գտնվում երկրի տարածքի զգալի մասը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:

«Վերջին կես տարում կառավարական զորքերը և հայրենասիրական ուժերը ռուսական օդուժի աջակցությամբ ազատագրել են շուրջ 500 բնակավայր` տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր: Կառավարության ուժերի վերահսկողության տակ է գտնվում արդեն տարածքի զգալի մասը»,- հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը Էլ Քարյաթեյն քաղաքում ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել է, որ գործնականորեն ամբողջությամբ ահաբեկիչներից ազատագրվել է Լաթակիա շրջանը, Համա և Հոմս շրջանների զգալի հատվածը, Պալմիրա քաղաքը, և այլ բնակավայրեր: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ շատ բնակավայրեր ոչ միայն ազատագրվում են, այլև իշխանությունների հետ հաշտեցում են հայտարարում` ռուսական Հմեյմիմ ավիաբազայի թշնամի կողմերին հաշտեցնող կոորդինացիոն կենտրոնի աշխատանքների շրջանակներում:

Նույն շարքից