Ռազմական 

Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգությունից տուժել է 5 մարդ

analitik.am

Տաջիկստանի հինգ բնակիչներ հրազենային վիրավորում են ստացել Ղրղըզստանի հետ սահմանին գտնվող տաճկական Քալաչա գյուղի շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Տաջիկստանի սահմանային գլխավոր վարչության աղբյուրը:

Երկու հարեւան պետությունների միջեւ հակասությունը ծագել է Ղրղըզստանի բնակիչների կողմից վիճելի տարածքում կամրջի շինարարություն սկսելու պատճառով: «Ղրղըզ սահմանապահները կրակ են բացել Տաջիկստանի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք, ըստ ղրղըզական կողմի, ցանկանում էին հատել սահմանը: Սակայն այնտեղ սահմանները գծանշված չեն եւ դժվար է պնդել՝ ով ում սահմանն է հատել»,- հայտնում է աղբյուրը:

Օգոստոսի 25-ի երեկոյան Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր փոխհրաձգության մասին: Միաժամանակ պաշտոնական Բիշքեկը հայտնում է, որ տաջիկ սահմանապահները իբր ղրղըզական կողմի ուղղությամբ կրակ են բացել նռնականետից:

Նույն շարքից