Ռազմական Ֆեյսբուք 

Զենքը՝1980-ական թ-ի,ծառայողական մեքենաները՝2016 թ-ի

analitik.am

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյա  իր էջում գրում է.

Այս կարճատև ապրիլյան պատերազմը բացահայտեց և՛ դրական,և՛ մի քանի բացասական երևույթներ...Դրականը՝ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿՆ է տարածաշրջանում,որը կարողացավ դիմակայել ադրբեջանական նորագույն ռազմական տեխնիկայով զինված ոսոխին: Մեր զինվորը ԱՄԵՆԱՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է աշխարհում,որն իր ոգու արիության շնորհիվ պաշտպանեց մեր Հայրենիքի սահմանները թշնամուց: Սակայն ես ինձ համար շատ մի ՏՀԱՃ բացահայտում արեցի: Միշտ կարծել եմ,որ մեր բնակչությունը վատ է ապրում,որովհետև մեր ՊԱՏԵՐԱԶՄՈՂ (ո՛չ ՀՀ-ում,ո՛չ էլ Արցախում որևէ գրագետ մարդ չի կարող 1994 թ-ի մայիսի 12-ին հաստատված զինադադարը հաշտություն համարել Ադրբեջանի հետ) երկիրը իր ֆինանսների մեծ մասը ծախսում է ԲԱՆԱԿԻ վրա: Շատ զարմացա,երբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ զինված է 1980-ական թթ-ների զինտեխնիկայով և որ ադրբեջանական բանակը մեր բանակից ավելի լավ է զինված: 

Ինչպե՞ս կարող է պատերազմի մեջ գտնվող երկիրն ահռելի մեծ գումարներ ծախսել Պաշտպանության նախարարության նոր համալիրի շինարարության վրա, նորագույն շքեղ ծառայողական մեքենաներ գնել գեներալների համար,իսկ բանակը զինել 1980-ական թվականների արտադրված բավական հնացած զինտեխնիկայով...Ավելի լավ չէր լինի,որ ՊՆ-ն մնար իր նախկին տեղում՝Աշտարակի խճուղու վրա գտնվող բարձրահարկում,իսկ գեներալներին էլ 1980-ական թթ-ի մեքենաներ նստեցնել,որի փոխարեն բանակը զինել 21-րդ դարի սկզբին արտադրած զինտեխնիկայով:

Մենք նեղանում ենք մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից,որ նա մեզ նորագույն զինտեխնիկա չի տալիս...Նեղանալու տեղ շատ ունենք...Բայց ինչպե՞ս կարելի է ռուսաստանցի բարձրապաշտոնյային համոզել,որ մենք ֆինանսական խնդիրներ ունեցող երկիր ենք,երբ այդ պաշտոնայի մեքենան կանգնում է Երևանի կենտրոնում որևէ լուսակիրի տակ և նրա կողքին կանգնած մի քանի մեքենաների արժենք արդեն անցնում է մեկ միլիոն դոլլարը: Ո՞նց կարող ենք որևէ մեկին հավատացնել,որ Gelenvagen-ի և պրեմիում դասի այլ մեքենաների "հայրենիք" համարվող Երևանը գումարի պակաս ունի:

Հայաստանի իշխանությունները հուսով եմ հասկացել են,որ "Սմերչ"-երի,TOC-1-ի ("Буратино" կամ "Солнцепёк") և այլ ժամանակակից զինատեսակների դեմ միայն խիզախությամբ՝դուխով երկար պայքարել հնարավոր չէ:

Պետք է սթափվել և շատ արագ գործել...Մենք գործ ունենք բարբարոս թուրքի հետ,որը նույնիսկ ՄԵԿ քառակուսի մետր հողին տիրանալուց ավելի կլկտիանա՝իր բոլոր հետևանքներով Հայաստանի և Արցախի համար:
Մեր միակ դաշնակիցը՝ՄԵՐ ԲԱՆԱԿՆ է,որը պետք է զինված լինի ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ կարգի տեխնիկայով և ՈՉՆՉԻ կարիք չունենա...

Նույն շարքից