Ռազմական 

ՀՀ զինվորական դատախազը այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալ կատարած այցի շրջանակում Արտավազդ Հարությունյանը խոսել է հոսպիտալի պետի և բժշկական անձնակազմի հետ, տեղեկացել վիրավորների առողջական վիճակի մասին:

ՀՀ զինվորական դատախազը եղել է նաև հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել վիրավոր զինծառայողների և նրանց ծնողների հետ՝ իր զորակցությունը հայտնելով հայրենիքի մերօրյա պաշտպաններին։ Արտավազդ Հարությունյանը զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

ՀՀ ՊՆ ԿԿԶՀ պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, Արտավազդ Հարությունյանին ներկայացնելով վերակենդանացման բաժանմունքի ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներին, նշել է, որ նրանց առողջական վիճակը խիստ մտահոգիչ է, սակայն ձեռնարկվել և ներկայումս էլ ամբողջ ծավալով իրականացվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջոցառումները՝ նրանց կյանքը փրկելու համար: Մասնագետների բարձր պատրաստվածության, համառ ջանքերի ու նվիրման շնորհիվ դրական դինամիկան ակնհայտ է:

Նույն շարքից