Ռազմական 

Պակիստանում լիկվիդացվել է թալիբան շարժման շուրջ 30 գրոհային

analitik.am

Պակիստանի արեւմուտքում գտնվող Բելուջիստան նահանգում առնվազն 34 գրոհային է ոչնչացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զինված ուժերի` գրոհայինների վերացման գործողությունն անցկացվել է Կալաթ շրջանում: Ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է նաեւ արգելված խմբավորումներից մեկի հրամանատարը` Աբդուլ Նաբի Բանգալզայը:

Հաղորդվում է, որ գործողությունը երեք օր է տեւել: Ահաբեկիչների ճամբարում պայթուցիկի եւ ռազմամթերքի մեծ քանակություն է հայտնաբերվել:

Հաղորդվում է նաեւ, որ փոխհրաձգության ընթացքում պակիստանցի մի սահմանապահ է սպանվել, երկուսը վիրավորվել է:

Նույն շարքից