Ռազմական 

Ամերիկյան զինվորականները 2019թ.-ին Աֆղանստանում կշարունակեն ծառայությունը

analitik.am

ԱՄՆ-ը մտադիր է 2016 թվականից հետո էլ պահպանել իր ներկայությունն Աֆղանստանում, ինչպես նաեւ շարունակել համագործակցությունը երկրի իշխանությունների հետ: Այդ մասին ասված է ամերիկաաֆղանական երկկողմ հանձնաժողովի երրորդ նիստի ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ, որ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպմանը ԱՄՆ-ը ներկայացրել է  այցով Քաբուլ ժամանած պետքարտուղար Ջոն Քերրին, իսկ Աֆղանստանը` նրա գործընկեր, արտգործնախարար Սալահուդդին Ռաբբանին:    «Երկկողմ հանձնաժողովն ընդգծել է նաեւ 2016-ից հետո ամերիկյան անվանգության ուժերի պահպանման կարեւորությունը երկու կարեւոր առաջադրանքի կատարման համար.  միջազգային գործընկերների հետ համակարգված աշխատելով` աֆղանական ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերի նախապատրաստում, խորհրդատվություն եւ  աջակցության տրամադրում, ինչպես նաեւ երկկողմ համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի   շրջանակում», - ասված է հայտարարության տեքստում:

Նույն շարքից