Ռազմական 

Բաղդադում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել

analitik.am

Բաղդադի մարդաշատ թաղամասերից մեկում կայանված մեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքի Ջադիդայի շրջանում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, քաղաքի նույն թաղամասում մահապարտը պայթյուն է կազմակերպել շիաների մզկիթում, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ:

Դեռեւս ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: 

Նույն շարքից