Ռազմական 

Իրանը օգնություն էր ցուցաբերում իրաքյան քրդերին

analitik.am

Իրանը օգնություն էր ցուցաբերում իրաքյան քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների իրականացման ժամանակ: Ինչպես հաղորդել է Իրանի ՆԳՆ ղեկավար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին՝ Իրաքյան Քուրդիստանի շրջանային ղեկավարությունը օգնության համար դիմել է Իրանին, որը ներառում էր քուրդ զինվորականներին խորհրդատվությունն ու ռազմական նախապատրաստությունը:

Իրաքյան նախարարը, որի խոսքերը մեջ է բերում իրաքյան Press TV հեռուստալիքը, ընդգծել է, որ իր երկիրը հետևում է ահաբեկիչներին իրաքյան մի շարք տարածքներից դուրս մղելու քաղաքականությանը:

Ռահմանի Ֆազլին նաև նշել է, որ որոշ դեպքերում Թեհրանը անհանգստություն է հայտնել, որ հանցագործները կարողացել են գրավել մուսուլմանների համար սրբազան իրաքյան քաղաքները:

Նույն շարքից