Ռազմական 

«Հայոց Արծիվներ». ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԱԶԳ – ԲԱՆԱԿԸ

analitik.am

Ուղիղ մեկ շաբաթ է «Հայոց Արծիվներ» ջոկատը, Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, գտնվում է Արցախի հարավ-արևելյան շրջանում: Իմանալու համար, թե ինչպիսին է իրավիճակը, կապ հաստատեցինք Խաչիկ Ասրյանի հետ:

- Պարո՛ն Ասրյան, ի՞նչ վիճակում է գտնվում «Հայոց Արծիվներ» ջոկատը, և ի՞նչ խնդիր եք կատարում:

- Պատերազմական իրավիճակներում որևէ ջոկատի հրամանատարի, այդ թվում նաև իմ կողմից հարցազրույց կամ տեղեկատվություն տալն անթույլատրելի է: Ինչ վերաբերում է «Հայոց Արծիվներ» ջոկատի առջև դրված խնդիրների կատարմանը, միայն կարող եմ ասել, որ «Հայոց Արծիվներ» ջոկատն իր ցուցաբերած և ցուցաբերվող կարգ ու կանոնի բարձր պատրաստության արդյունքում Պաշտպանության բարձրագույն ղեկավարների կողմից դրված ցանկացած խնդիր կատարում և կատարելու է անթերի, մեծ ոգևորությամբ և մեծ պատասխանատվությամբ: Փա՛ռք ու պատի՛վ մարտիրոսված հայոց սպաներին և զինվորներին, փա՛ռք ու պա՛տիվ Հայոց ազգային բանակի բարձրագույն ղեկավար կազմին, սպաներին, զինվորներին, ամեն րոպե նրանց կողքին կանգնած կամավորական բոլոր ջոկատներին Հայաստանի և Արցախի պետական սահմաններին ոտնձգություն իրականացնող, խառնածին ցեղերի արդյունքում ձևավորված ու հորինված Ադրբեջանին դիմակայելու և, հարկ եղած դեպքում, նրանց մինչև Արաքս գետ և Կասպից ծով շպրտելու համար: Փա՛ռք ու պատի՛վ ողջ հայությանը՝ հայրենիքին սպառնացող ցանկացած

վտանգի ժամանակ ԱԶԳ–ԲԱՆԱԿ դառնալու համար:
Այո՛, Հայաստանն է ԱԶԳ–ԲԱՆԱԿԸ:

ԱՍՏՎԱԾ բոլորիս պահապան:

Նույն շարքից