Ռազմական 

Չեխիան 2 միլիոն դոլարի զինամթերք կփոխանցի Իրաքի քրդերին

Չեխիան Իրաքի Քրդստանի իշխանություններին զինամթերք կմատակարարի` Կալաշնիկով  ինքնաձիգի 10 միլիոն փամփուշտ,  ութ միլիոն  արկ` ականանետների համար, հինգ հազար  արկ` զրահապատ մեքենաների համար, եւ հինգ հազար ձեռքի նռնակ: 

Զինամթերքի վաճառքը Չեխիան իրականացնում է ի պատասխան իրաքցի քրդերի նախագահի նամակի, որը խնդրել էր ռազմական օգնություն ցուցաբերել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ իրենց մղած պայքարում:

Մատակարարման ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիոն դոլար: Այն իրականացվելու է առաջիկայում` ամերիկյան ՌՕՈՒ-ի տրանսպորտային ութ օդանավերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդքան մեծ քանակությամբ զինամթերքի վաճառքը չի ազդի Չեխիայի բանակի մարտունակության վրա: Խոսքը խորհրդային արտադրության հին զինամթերքի մասին է, որոնք մնացել են պահեստներում եւ գրեթե օգտագործման ենթակա չեն եղել:

Նույն շարքից