Ռազմական 

Թալիշում զոհված 23-ամյա խաղաղապահ Ռոբերտը 3 ամսական երեխա ունի. 1in.am

analitik.am

Ապրիլի 5-ին հայտարարված հրադադարից 5 օր հետո՝ երեկ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում Ռոբերտ Աբրահամյանը զոհվել է գլխի հրազենային վիրավորումից: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է Արարատի մարզի Տափերական գյուղի գյուղապետ Միհրան Մանասերյանը, ով դեպքի մասին ՊՆ-ից առաջինն է իմացել ու Տափերականում բնակվող 23-ամյա Ռոբերտի հարազատներին փոխանցել լուրը:

Գյուղապետ Միհրան Մանասերյանը պատմել է  հետևյալը. «Ռոբերտը ապրիլի 8-ին զորակոչվել, գնացել է, ամսի 10-ին մենք իմացել ենք, որ մահացել է: Իրենք հասել են տեղ, տեղավորվել են, դիրքեր են հասել, ու էդ դեպքի մասին մենք լսել ենք»:

Ռոբերտը ապրիլի 1-ից ընդունվել էր աշխատանքի խաղաղապահ զորքերում: Ընտանիքի միակ աշխատողն էր:
Հարազատները Ռոբերտի հետ խոսել են դեպքից մեկ օր առաջ՝ ապրիլի 9-ին, իսկ 10-ի առավոտյան իմացել են, որ զոհվել է:

«Վիշտ է ողջ գյուղի համար, ինքը շատ լավ, հարգանքով, խաթրով տղա էր: Ռոբերտը տան միակ տղան էր, նոր էր ամուսնացել, դեկտեբերի 26-ին երեխա է ունեցել: Ունի նաև քույր, մայր ու տարիքով հայր: Սոցիալապես դժվար ապրող ընտանիք են»,- ասել է գյուղապետը:

Այսպիսով՝ Ռոբերտը զոհվել է հրադադարի պայմաններում գլխին ստացած հրազենային վնասվածքից: Ուշագրավն այն է, որ Ռոբերտի մահվան մասին ՊՆ-ն որևէ հաղորդում չի տվել մինչ այժմ, և տեղեկությունը երեկ հայտնվել է գյուղապետարանի պաշտոնական կայքէջում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից