Ռազմական 

18 զոհվածների մեջ էր գյումրեցի փոխգնդապետը, ով անգամ տուն չուներ

analitik.am

Գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը մինչև երեկ հույսը չէր կորցրել, որ իրենց Ալեքսանին գուցե գտնեն կենդանի կամ վիրավոր: Սակայն երեկ ՊՆ հրապարակեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ մարտերի ընթացքում զոհվածների անունները, Ալեքսան Առաքելյանի անունը այն 18 անհայտ կորածների մեջ էր, որոնց դիերը փոխանակեցին երեկ: Ալեքսան Առաքելյանը, ավարտելով զինվորական ակադեմիան, 10 տարուց ավել է ծառայում էր բանակում:

Ջաբրայիլի երկայնքով ընթացող մարտի ժամանակ նա գումարտակի հրամանատարն է եղել, պայքարել է մինչև վերջ, ապա շրջափակման մեջ հայտնվելով՝ անհայտ կորել է: Այսքանը պատմեցին ծանոթները, ովքեր որոշակի ինֆորմացիա ունեին նրա զինվորական գործունեությունից: Ալեքսան Առաքելյանը երկու անչափահաս երեխաների հայր էր, ունի որդի եւ դուստր: Գյումրիում բնակարան չուներ, անգամ իրերը Ջաբրայիլ տեղափոխելու համար պարտքով գումար՝ 140.000 դրամ է վերցնում և ընտանիքի հետ տեղափոխվում ԼՂ, ուր հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ էր նշանակվել: Հարազատների խոսքերով՝ սիրում էր Արցախը շատ….: Տեղեկությունների համաձայն՝ հավանաբար ադրբեջանական մամուլը հենց նրան էր նկատի ունեցել, երբ լուրեր էին տարածել, թե հայ գեներալի են սպանել:

Մանրամասն ` hraparak.am

Նույն շարքից