Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում պատերազմում են Ուկրաինայի և Ռուսաստանի բանակները: Այդ մասին նա գրել է Twitter-ում, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ակնհայտ է, որ մենք այժմ հետևում ենք Ուկրաինայի կանոնավոր բանակի և Ռուսաստանի կանոնավոր բանակի միջև մարտերին»,- գրել է Բիլդտը:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կանոնավոր զորքերի ակտիվությունը: Այդ մասին, ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է լրագրող Միրոսլավա Գոնգաձեն, հայտարարել է Պետդեպի խոսնակ Ջեն Փսակին:
«Պետդեպը հաստատում է Ուկրաինայի արևելքում ռուսական կանոնավոր զորքերի ակտիվությունը: Պետդեպի խոսնակ Ջեն Փսակիի խոսքով՝ ելնելով իրենց մոտ եղած տեղեկություններից՝ ռուսներն անցնում են Ուկրաինայում ուղղակի ռազմական հակահարվածի»,- գրել է Գոնգաձեն: