Ռազմական 

Ջոկատներից մեկում կռվում է մի աղջիկ, որի հորը գլխատել էին Մարաղայում

analitik.am

Մեր հերոս տղաների հետ առաջնագծում էի: Տղաներ, ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են հայրենիքի փրկությանը, և դարձել վահան, դարձել պատ ու պատվար և պահապանը հայ ժողովրդի: Արդեն խոսվում է խաղաղապահ զորքերի մասին: Միակ խաղաղապահները մեր հերոսներ ծնած մայրերի 18-ամյա որդիներն են, ովքեր չգիտեն՝ ինչ է վախը, չնայած ապրիլի սկզբից, դրանից առաջ մշտապես մարտի մեջ են մտել, կոտրել թշնամու դունչը: Իհարկե, նաև մարտական ընկերներ են կորցրել: Այս տղաներին մենակ չթողնելու և Արցախ աշխարհին տեր մնալու համար հազարավոր կամավորներ են ցանկանում հասնել առաջնագիծ: Շատերն արդեն այնտեղ են՝ թևութիկունք են ժամկետային զինծառայողներին: Այստեղ են նաև Քաշաթաղի շրջանի կամավորականները՝ ազատամարտիկներ, վերջերս զորացրված տղաներ, նրանք, ովքեր նույնիսկ զինվորական ծառայություն չեն անցել: Կամավորականների մի մասն էլ աշխատանքներ է տանում՝ վերացնելու զորամասին թշնամու հրետակոծությունից հետո հասցրած վնասները և կատարել տնտեսական այլ աշխատանքներ: Բոլորիս նպատակը մեկն է՝ տեր մնալ մեր երկրին, սատարել մեր բանակին, թշնամուն վերջնական հարված հասցնել:

239

Վերջապես մեր զինվորները պետք է դուրս գան խրամատից: Վերջապես մեր բնակիչները պետք է անահ դուս գան տնից, գիշերը քնեն հանգիստ, ոչ տագնապած սրտով՝ ականջը պայթյունի ու կրակոցի: Մինչև առաջնագիծ հասնելը՝ զորամասում հանդիպեցի տանկիստների հետ: Վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008 թվականից ծառայում է այս տարածքում, սակայն նման մասշտաբի մարտի դեռ չէր մասնակցել: Ասաց` մարտերի ընթացքում կորցրել է 3 զինվոր՝ Միշա Աղաջանյան՝ Ապարանից, Արտակ Պետրոսյան՝ Տաշիրից և Դավիթ Հայրապետյան՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից: Տարբեր անձնախմբերից են նահատակները: Վաշտը թշնամուն հասցրել է մեծ կորուստներ՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարներ: Այն հարցին՝ ի՞նչ էին զգում մարտի ընթացքում, ասացին` կատարել խնդիրը, և կատարեցին, այդ պահին դարձյալ պատրաստ էին առաջ քշել իրենց երկաթե նժույգները:

DSCN0226Ավագ լեյտենանտ Արմեն Մելքումյանը Ճարտարից է, 13 տարի ծառայում է զինուժում: Ասաց՝ մեծ վտանգ են ներկայացնում անօդաչու սարքերը: Կրտսեր-սերժանտ Արամ Համբարձումյանը Երևանից է: Արդեն 15 ամիս է, ինչ իր տանկով պաշտպանում է հայրենի հողը: Ասկերանի շրջանի Աստղաշենից է սերժանտ Արտյոմ Մկրտչյանը, նշեց՝ մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝ թշնամու շատ զրահատեխնիկա խոցել, շատ ասկյար սատկացնել: Վայքեցի Տիգրան Խուդավերդյանը նույնպես ուժեղ հոգով է լցված և պատրաստ՝ նորից ոչնչացնել մեր անդորրը խախտող թուրքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am կայքում։

Նույն շարքից