Մշակույթ 

Հարբած Իրինա Դուբցովան հայտնվել է սկանդալի կենտրոնում

Հանրահայտ ռուս երգչուհի Իրինա Դուբցովան ձախողել է իր համերգը Բելառուսում:

34-ամյա երգչուհին իր հյուրախաղային շրջագայության շրջանակում պետք է ելույթ ունենար Գոմել քաղաքում «Люби меня долго» նոր ծրագրով, գրում է Gogetnews.info-ն։

Դուբցովան բեմ է բարձրացել ոչ սթափ վիճակում։ Նրա երկրպագուները այդ տեսարանին ականատես լինելուց հետո անմիջապես լքել են դահլիճը:

Շոուի կազմակերպիչները ամեն ինչ բացատրել են նրանով, որ երգչուհու մոտ իբրեւ սրվել է սեզոնային ալերգիան: Իբրեւ դրանից երգչուհու մոտ հազ ու շնչառական խնդիրներ են սկսվել:

«Հարգելի ընկերներ: Սեզոնային ալերգիայի սրացման ու դրա հետեւանքով առաջացած բրոնխոսպազմայի կապակցությամբ, որի ժամանակ խախտվում է շնչառական ու խոսակցկան գործառույթն ու հազի ծանրագույն նոպաներ են լինում՝ երգչուհին չի կարողացել համերգ տալ Գոմելում: Նրա համար անսպասելի էր, որ Բելառուսում այսքան վաղ են ծաղկել ծառերը, որոնք ալերգիա են առաջացնում նրա մոտ: Սովորաբար գարնանային ծաղկունքի ժամանակ Իրինան մեկնում է երկրից: Ներողություն ենք խնդրում, նաեւ հայտնում, որ տոմսերի համար վճարված գումարները դուք կարող եք հաջորդ շաբաթվանից սկսած հետ ստանալ տոմսարկղերից: Հարգանքներով՝ Իրինա Դուբցովայի մենեջմենթ»,- հայտարարել են երգչուհու մենեջերները:

Նույն շարքից