Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ-ի իր գործընկերներին, որպեսզի կանխեն զինյալների կենտրոնացումը գրավված սիրիական Հալեպ քաղաքի շուրջը, երկուշաբթի հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Մենք դիմել ենք ԱՄՆ-ի գործընկերներին տարբեր ուղիներով կանխելու նմանատիպ գործողությունը, քանի որ նրանք հանդիսանում են անկայունացնող գործոններ»:
Նրա խոսքով, մեկ օրվա ընթացքում Թել Հադիյա և Բանես բնակավայրերի մոտ են ժամանել մինչև 200 զինյալներ: Էլ Հալիֆից Մուհեյմ Հանդրատ է ժամանել ավելի քան 100 մարդ, որոնց սպառազինության մեջ մտնում է մեկ տանկ և խոշոր տրամաչափի գնդացիրներով 22 ավտոմեքենա: