Ռազմական 

Թուրքական հրետանին ռմբակոծել է սիրիական քրդերի հենակետերը

Թուրքիայի իշխանությունները հրթիռակոծել են Սիրիայի հարակից տարածքները, տեղեկացնում է Reuters-ը:

Այդ հարձակումը պատասխանն է Սիրիայի տարածքից այսօր արձակված հրթիռի, որիի հետևանքով Թուրքիայի սահմանամերձ քաղաքում մի քանի մարդ է տուժել:

Ներկա պահին տուժածների մասին տվյալներ չկան:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սիրիայի տարածքից արձակված հրթիռից թուրքական Քիլիս քաղաքում մի քանի մարդ է վիրավորվել:

Նույն շարքից