Ռազմական 

ԱՄՆ-ը դեմ է Ռուսաստանի կողմից Իրանին S-300-ի մատակարարումներին

ԱՄՆ-ն տեղյակ է Ռուսաստանի կողմից Իրանին տրամադրված հակաօդային պաշտպանության S-300 համակարգերի մատակարարումների «առաջընթացի» մասին և շարունակում է դեմ արտահայտվել դրան, հայտնում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներին:

«Մենք գիտենք Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-300 հրթիռային համակարգերի մատակարարման առաջընթացի հաղորդագրությունների մասին: Դուք գիտեք, ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք դեմ ենք այն բանին, որ Իրանը ստանա այդքան զարգացած պաշտպանային համակարգեր»,- ասել է Թոները:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայցուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Իրանն արդեն ստացել է S-300 համակարգի առաջին խմբաքանակը:

Նույն շարքից