Ելնելով լարված աշխատանքային իրավիճակից ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ուշ երեկոյան կրկին այցելել է Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Այդ մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախարարը հոսպիտալի պետի եւ բժիշկների հետ այցելել է վիրավոր զինծառայողներին, հատուկ ուշադրություն դարձրել ծանր վիրավորների վիճակին եւ քննարկել նրանց առողջության հարցը:


