Ռազմական 

Պենտագոն. Ուկրաինայի հետ սահմանին մոտ 10 հազար ռուս զինվորական կա

analitik.am

Ռուս-ուկրաինական սահմանին գտնվում է մոտ 10 հազար ՌԴ զինծառայող: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին:

«ԱՄՆ-ը շարունակում է ռուս զինվորականների զգալի թիվ գրանցել Ուկրաինայի հետ սահմանի հյուսիսային հատվածում: Ես չեմ կարող ստույգ թիվը նշել, բայց խոսքը մոտ 10 հազար մարդու մասին է»,- ասել է Քիրբին:

Նա կրկին Ռուսաստանին մեղադրել է «Ուկրաինայի ներսում իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների մեջ»՝ արտահայտվելով «սահմանից ռուս զինվորականներին հեռացնելու և Ռուսաստանի կողմից անջատողականների աջակցությունը դադարեցնելու օգտին»:


Նույն շարքից