Ռազմական 

ԱՄՆ-ը Բաղդադ կուղարկի 350 զինվոր՝ դեսպանատունը պաշտպանելու համար

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հրաման է ստորագրել, որի համաձայն՝ Բաղդադում ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտպանության համար ևս 350 զինվոր կուղարկվի՝ հաղորդում է CNN-ը:

Այսպիսով՝ ամերիկյան զինվորականների թիվը Իրաքում կկազմի մինչև 820 մարդ:

Օբաման նաև պետքարտուղար Ջոն Քերիին ու Պենտագոնի ղեկավար Ջոն Քիրբիին հանձնարարել է մեկնել Մերձավոր Արևելք «ամրապնդելու համար տարածաշրջանային գործընկերությունը», որպեսզի դիմակայեն «Իսլամական պետության» ջիհադիստ-գրոհայիններին:

Նույն շարքից